Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր
330
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 20:55
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 6:7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինին և նվաճեց արծաթե մեդալ։ Հիշեցնենք՝ Կարապետ Չալյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից՝ 9:0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևի նկատմամբ: 1/4 եզրափակչում Չալյանը 2։1 հաշվով հաղթեց մոլդովացի Իգոր Բեսլագային։ Կիսաեզրափակչում Չալյանը գոտեմարտեց հունգարացի Տամաշ Լյորինցի հետ և 4:1 հաշվով հաղթանակ տոնեց՝ դուրս գալով եզրափակիչ։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
