Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Արթուր Դավթյանն զբաղեցրեց 5-րդ տեղը

328
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 18:15
Մինսկ-2019․ Արթուր Դավթյանն զբաղեցրեց 5-րդ տեղը

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 9-րդ օրը կայացավ սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որին Հայաստանը ներկայացնում էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։ Դավթյանը, գրանցելով 83․632 արդյունք, զբաղեցրեց 5-րդ տեղը։

Եվրոպական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Բելյավսկին՝ 85․465 արդյունքով։ 84.632 արդյունքով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Օլեգ Վերնաևը (Ուկրաինա), իսկ բրոնզե մեդալը նվաճեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Վլադիսլավ Պոլյաշովը՝ 84.464 միավորով: