Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Երևանում մեկնարկում է բասկետբոլի ամառային մրցաշարը

267
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 16:05
Երևանում մեկնարկում է բասկետբոլի ամառային մրցաշարը

Բասկետբոլի Եվրոպայի առաջնություններին ընդառաջ հունիսի 30-ից հուլիսի 6-ը Երևանում կանցկացվի բասկետբոլի ամառային մրցաշար: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը, Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը, «Արագած» և «Գյումրի» ակումբները: Հանդիպումները տեղի են ունենալու Օլիմպավանում:

Մրցաշարի խաղացանկը հետևյալն է ՝

30 հունիսի
17:00 Հայաստան Մ18-Արագած
19:00 Հայաստան Մ20-Գյումրի

2 հուլիսի
17:00 Հայաստան Մ18- Գյումրի
19:00 Հայաստան Մ20- Արագած

4 հուլիսի
17:00 Արագած-Գյումրի
19:00 Հայաստան Մ20- Հայաստան Մ18

6 հուլիսի
17:00 3-րդ տեղ – 4-րդ տեղ
19:00 1-ին տեղ - 2-րդ տեղ