Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ավտոներկրողները պատրաստվում են ակցիա իրականացնել Նիկոլ Փաշինյանի տան մոտ

1019
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 14:20
Ավտոներկրողները պատրաստվում են ակցիա իրականացնել Նիկոլ Փաշինյանի տան մոտ

Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանց խոսքով՝ ապօրինությունների շղթա է սկսվում Բագրատաշենի անցակետից՝ տարածվելով բոլոր գործընթացներում:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տա իրավապահ մարմիններին՝ բացահայտել ապօրինությունները և մեխանիզմներ մշակել դրանք բացառելու համար:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ղազախներն ու ռուսները գրանցվում են հայերի հասցեներում և տուփով վաճառում հայ բնակիչների հասցեները:

«Եթե ԱԱԾ-ն տեսնում է, որ անգամ բնակիչը չի մտել, մուտք չի գործել Հայաստանի տարածք, սահմանում չի՞ հարցնում՝ դու որտեղից ես հայտնվել Լոռու մարզում, ինչպե՞ս եղավ, որ դու գրանցվեցիր: Գրանցվում, հետ են վերադառնում Վրաստան: Մենք գնում, վրացիներից մեքենա ենք գնում, հետո իրենք գալիս, ձեռք են բերում էդ գրանցումները, ապօրինի մաքսազերծում են Լոռու մարզում, հետ են գնում: Մարդիկ ծիծաղում են մեզ վրա: Մենք գնում ենք մեքենա գնելու, ասում են՝ ուզում ես, գնիր, ուզում ես՝ ոչ, հեսա կգան ղազախը, ռուսը, կծախեմ իրենց վրա: Մենք ԵԱՏՄ ենք մտել, էդ մարդիկ ռուսի դեմ բան են գոռում, ճչում, ու իրենք էլ առևտո՞ւր են անում: Պահանջում ենք, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունն այդ ապօրինությունները հենց վաղվանից նախարարների մակարդակով լուծեն, ոչ թե գնան փռեն պոլին, մարդկանց ձերբակալեն, այլ գործընթաց սկսեն, կարգավորեն, որովհետև մեզ պետք է, որ այդ մարդիկ մեր բնակության հասցեներում գրանցվեն և մեքենանները գնեն»,- ասաց նա:

Ցուցարարներն ասում են, որ շաբաթ և կիրակի օրերին հերթեր են լինում քննական բաժանմունքներում. «Հիմա մենք վախենում ենք, որ կգաք Լոռու մարզ, բռնեք, էդ ղազախներին, ռուսներին, հայերին փռեք ասֆալտին, մեր գործին խփեք: Սովորական բան եմ ասում, գործընթաց սկսեք, կարգավորեք ապօրինությունները»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը:

Ավտոներկրողները նշեցին, որ եթե վարչապետն իրենց չընդունի և իրենց խնդրին լուծում չտա, ապա իրենք կգնան վարչապետի տան մոտ, կշարունակեն ակցիան: «Երկուշաբթի գնալու ենք կառավարական առանձնատներ, որտեղ բնակվում է Նիկոլ Փաշինյանը և ներկայացնելու ենք խնդիրն ու պահանջելու եք լուծումներ»,- ասաց Հովհաննիսյանը: