Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հերքել է տարածված լուրերը

692
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 13:50
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն հերքել է տարածված լուրերը

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել. «Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Իրանը չի մասնակցի Արցախում կայանալիք Համահայկական խաղերին, չի համապատասխանում իրականությանը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը՝ Թավրիզից, 39-ը՝ Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ՝ Թեհրանից:

Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Հիշեցնենք՝ Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտում՝ օգոստոսի 6-ին»: