Մինսկ-2019․ Գոռ Ներսեսյանը, հաղթելով թուրք մրցակցին, դուրս եկավ կիսաեզրափակիչ
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը, 3։2 հաշվով հաղթելով թուրք Մալկան Բայրամին, դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Ներսեսյանը մենամարտելու է բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ։ Գոռ Ներսեսյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Չիրյակովին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել Հովհաննես Բաչկովը (64 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ) և Արթուր Հովհաննիսյանը (49 կգ)։ Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Անուշ Գրիգորյանը (51 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվել են 1/4 եզրափակչում։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
