Մինսկ-2019․ Անուշ Գրիգորյանը պարտվեց և ձեռնունայն է վերադառնում հայրենիք
278
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 21:00
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչ 51 կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվեց՝ դուրս մնալով մեդալների համար պայքարից։ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Գրիգորյանը կիսաեզրափակչի ուղեգրի համար մենամարտեց Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ և 0։5 հաշվով պարտություն կրեց։ Անուշ Գրիգորյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովային։ Հունիսի 26-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) ևս պարտվել են 1/4 եզրափակչում։ Այսօր պայքարի դուրս կգան նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
