Մինսկ-2019․ Ֆրանգուլյանը շարունակում է պայքարը
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։ Ֆրանգուլյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ 0։6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանն սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։ Վաղը կայանալիք գոտեմարտում Վալոդյան մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Բելառուս ըմբիշին հաղթելու դեպքում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ, որին կիսաեզրափակչում հաղթել է Հաջի Ալիևը։ Հունիսի 26-ին պայքարի էր դուրս եկել նաև Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որը 1/8 եզրափակչում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին՝ 2։13 հաշվով։ Վրացի ըմբիշը դուրս չեկավ եզրափակիչ, ուստի Հովսեփյանը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտի։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
