Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից
![]() Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի շրջանակներում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) 1/4 եզրափակիչում մենամարտեց Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ և 2։3 հաշվով պարտություն կրեց՝ զրկվելով մեդալային պայքարին մասնակցելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ Գուրգեն Հովհաննիսյանը պայքարՆ սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին, իսկ 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտության էր մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտին՝ 3:2։ Հունիսի 26-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը ևս պարտվել է 1/4 եզրափակիչում։ Այսօր պայքարի դուրս կգան նաև Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
