Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մինսկ-2019․ Հայաստանի հավաքականից պայքարն սկսում են բռնցքամարտիկները

209
Ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ., 13:30
Մինսկ-2019․ Հայաստանի հավաքականից պայքարն սկսում են բռնցքամարտիկները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։ Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն բասկետբոլիստները, նետաձիգները և բռնցքամարտիկները։

Հունիսի 21-ին Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգան բռնցքամարտիկները։

Հայաստանը կներկայացնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։ Երևանի ժամանակով 21։00-ին կմեկնարկի Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը։