Հայկական ֆուտբոլային հեքիաթը՝ բրիտանական ձեռագրով․ The Sun-ի անդրադարձը
Բրիտանական The Sun պարբերականն անդրադարձել է Հայաստանի նորաստեղծ «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Ուիլ Թոմսոնին։ «Ուիլ Թոմսոնի մեծագույն նվաճումը ֆուտբոլում եղել է «Պրեսթոն» ակումբի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը՝ «Football Manager» համակարգչային խաղում։ Անցած ամառ որպես զբոսաշրջիկ Հայաստան գալուց և սիրահարվելուց հետո, նա հիմա երազում է Եվրոպական հեքիաթի մասին։ Ոչնչից ստեղծելով ակումբ ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ երկրի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում հանդես գալու իրավունք ստանալով՝ «Քրիսթալ Փելս»-ի երկրպագու Թոմսոնը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու իրենք մոտ ապագայում չեն կարողանալու եվրոպական մակարդակի խաղերի մասնակցելու հնարավորություն ունենալ։ «Թողեցի աշխատանքս ու որոշեցի ճամփորդել։ 6 ամիս մնացի Կոստա Ռիկայում և որոշեցի ինչ-որ տեղ գնալ՝ նախքան Ասիա շրջագայությունս։ Երբ ժամանեցի Հայաստան, երկրում հեղափոխություն էր, իշխանափոխություն էր տեղի ունեցել։ Բայց Հայաստանում ապրելը խելագարության աստիճան մատչելի է։ Կարող ես ամսական ընդամենը 75 ֆունտով ապրել այստեղ։ Հանդիպեցի մի աղջկա, ով աշխատում էր խաղաղության կորպուսում, որոշեցի մի փոքր էլ մնալ Հայաստանում»։ Դրանից հետո Թոմսոնը հանդիպել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ․ «Նա շատ է սիրում անգլիական ֆուտբոլ և «Արսենալ»-ի երկրպագուն է։ Նա սիրում է Հենրիխ Մխիթարյանին, ով այստեղ աստված է։ Նա ինձ հարցրեց՝ արդյոք կցանկանա՞նք միանալ Առաջին լիգային։ Թիմերը սովորաբար պետք է մանկապատանեկան 7 թիմ ունենան և ՈՒԵՖԱ-ի A կատեգորիա ունեցող նվազագույնը 3 մարզիչ, որպեսզի համապատասխանեն չափանիշներին։ Մենք միայն ունեինք երեխաներ, ովքեր եկել էին փողոցներից ու ես նախկինում մարզչական փորձ չունեի, բայց մեկ զանգից հետո նա ասաց, որ մեզ կընդառաջեն»։ Ակումբն աշխատում է բազմաթիվ գործակալների հետ։ Նրանցից մեկը 2018 թվականին կազմակերպել է լեհ Յարոսլավ Յախի տեղափոխությունը «Քրիսթալ Փելս»։ Աշխարհի տարբեր անկյուններից ֆուտբոլիստներ ուսումնասիրելով՝ արդյունքում թիմն այժմ ֆուտբոլիստներ ունի Նիգերիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Բելառուսից․ «Այդ ֆուտբոլիստներից շատերը զբաղվել են պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու ես տպավորված էի նրանց որակներով։ Տարբեր հովանավորներ մեզ համար արդեն 100 հազար ֆունտ սթերլինգի ներդրումներ են կատարել, ինչը բավականին մեծ է՝ հաշվի առնելով 22 ֆուտբոլիստի՝ մոտ 50 հազար ֆունտ արժեցող կազմը։ Մեր ակումբում ֆուտբոլիստների ամսական միջին աշխատավարձը 150 ֆունտ է։ Առաջին լիգայի թիմերի միջին բյուջեն 500 հազար ֆունտ է կազմում։ Հույս ունենք, որ հաջորդ մրցաշրջանում կհասնենք այդ ցուցանիշին։ Ունենք 7 մարզիչ․ բոլորը պրոֆեսիոնալներ են, ովքեր փորձում են ինչ-որ լուրջ բան ստեղծել այստեղ։ Մեր նպատակը առաջիկա երեք տարում Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելն է։ Առաջին իսկ տարում Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը չեզրափակելն մեզ համար արդեն իսկ մեծ նվաճում կլինի»։ |
Վարազդատ Լալայանը՝ հանդիսատեսի համակրանք անվանակարգի հաղթող
7518:12Արթուր Սողոմոնյանը հանդիպել է «Փյունիկի» ակադեմիայի սաների ծնողների հետ (տեսանյութ)
13722.12.2024, 14:36«ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց». Արթուր Սողոմոնյան (տեսանյութ)
18021.12.2024, 18:30«Հայկական ֆուտբոլում այնքան բացասական երևույթներ են տեղի ունենում». «Փյունիկ»-ի սեփականատերը հեռանում է
17721.12.2024, 18:18Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
15020.12.2024, 21:18ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը
13319.12.2024, 17:48