Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
![]() Նիդերլանդացի 61-ամյա մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով: Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին: Ֆուտբոլիստի կարիերան Նիդերլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ 1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) - 273 խաղ, 29 գոլ 1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է: Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը: Մարզչական կարիերան 1997-2000 «Այաքս» (եր) 2000-2001 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական 2001–2002 «Տվենտե» 2002–2004 «Յոնգ Այաքս» 2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական) 2008-2010 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական 2009 «Այաքս» - Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար 2010–2012 «Մելբուռն Հարթ» 2012–2013 «Գվադալահարա» 2013- 2017 «Մելբուռն Սիթի» 2017–2018 «Ցվոլե» 2019–2021 Հունաստան 2023–2024 «Այաքս»: Աղբյուրը` ՀՖՖ |

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
119Երեկ, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
82018.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
38916.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
13515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
13614.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
29613.09.2026, 13:36
