Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ.

«Ֆրանսիայի դեսպանը փաստաբանություն է անում և՛ Փաշինյանի, և՛ Մակրոնի համար». Էդուարդ Շարմազանով

59
Այսօր, 17:24
«Ֆրանսիայի դեսպանը փաստաբանություն է անում և՛ Փաշինյանի, և՛ Մակրոնի համար». Էդուարդ Շարմազանով

«Ֆրանսիայի դեսպանը փաստաբանություն է անում և՛ Փաշինյանի, և՛ Մակրոնի համար։ Դեսպանը փորձում է Փաշինյանի վրայից մաքրել Արցախի հանձնողի պիտակը և արդարացնել իր նախագահի միջնորդական գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչված է եղել և առ այսօր ճանաչված է Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Եթե 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով Ղարաբաղը ճանաչված էր Ադրբեջանի կազմում, Ֆրանսիայի նախագահներ Սարկոզին և Օլանդը 2009 և 2015 թվականներին 5 հայտարարություն ինչի՞ մասին էին անում»,– դեսպանին հարց է ուղղում Շարմազանովը։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուր»-ին տվախծ հարցազրույցում ասել էր, որ «նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»։

«Ֆրանսիայի դեսպանը փաստաբանություն է անում և՛ Փաշինյանի, և՛ Մակրոնի համար». Էդուարդ Շարմազանով