Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է մեղրամսի

371
Հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ., 16:15
Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է մեղրամսի

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ մեկնել է մեղրամսի՝ Մալդիվյան կղզիներ։ Այդ ամենը պարզ է դարձել նրա երկրպագուների հրապարակած լուսանկարներից։ Մալդիվների «Վելենա» օդանավակայանի աշխատակիցները լուսանկարվել են Մխիթարյանի հետ և հեշթեգներում նշել հանգիստ և մեղրամիս բառերը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Մխիթարյանն ամուսնացել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայկական եկեղեցում։