Ֆուտզալի Հայաստանի հավաքականն անավարտ է թողել Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումը
![]() Ֆուտզալի Իտալիայի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը մնացել է անավարտ. իտալացիները չեն պահպանել արդար խաղի (fair play) կանոնները: Այս մասին Իտալիայից հայտնել են ՀՖՖ պատվիրակության ներկայացուցիչները: Հունիսի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել էր իտալացիներին 2:1 հաշվով, և դաշտի տերերն այսօր տրամադրված էին անպայման վրեժխնդիր լինել: Մրցավարն իտալացի էր և ցանկացած կասկածելի իրավիճակում որոշում էր կայացնում հօգուտ իտալացիների՝ նշանակելով չհիմնավորված բազմաթիվ տուգանայիններ: Այդուհանդերձ, հավասար պայքար էր ընթանում: 2:2 հաշվի ժամանակ, երբ խաղի ավարտին մնացել էր 1 րոպե 12 վայրկյան, մրցավարը ոչ կոնտակտային իրավիճակում հերթական տուգանայինը ֆիքսեց՝ խաղի ընթացքում երրորդ անգամ անարդարացիորեն 10-մետրանոց նշանակելով մեր դարպասին: Քանի որ իրականում խախտում չկար, մեր թիմի ֆուտբոլիստները հայտնեցին իրենց անհամաձայնությունը. հավաքականի մարզիչները հրահանգեցին դարպասապահին ազատել դարպասը՝ ի նշան բողոքի: Իտալացիները հավաստիացրեցին, որ իրենք էլ են համարում, որ խախտում չի եղել, և իրենք պատրաստ են շեղ հարվածել, եթե դարպասապահը զբաղեցնի իր տեղը՝ այդպիսով պահպանելով արդար խաղի կանոնները: Այդուհանդերձ, երբ մեր դարպասապահը զբաղեցրեց իր տեղը, իտալացիները գրավեցին մեր դարպասը: Դրանից հետո Հայաստանի հավաքականի մարզիչներն ու ՀՖՖ պատվիրակությունը որոշեցին դուրս բերել թիմը խաղադաշտից, քանի որ իտալացիները, ի հակառակ իրենց խոստումի. չպահպանեցին արդար խաղի (fair play) կանոնները: Խաղը մնաց անավարտ: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
