Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Արթուր Վանեցյանը և Իշխան Զաքարյանը քննարկել են ֆուտբոլին և ֆուտզալին վերաբերող հարցեր

205
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 19:00
Արթուր Վանեցյանը և Իշխան Զաքարյանը քննարկել են ֆուտբոլին և ֆուտզալին վերաբերող հարցեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից հայտ ունենք և շարունակում ենք ստանալ: Կարծում եմ՝ մինչև հուլիսի 1-ը ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը կգերազանցեն հինգ տասնյակը»,- ասել է Զաքարյանը:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

«Ֆուտբոլն ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ամենամասսայական խաղն է, և զարմանալի չէ, որ համահայկական խաղերում ևս ամենապահանջվածն է: Կարծում եմ՝ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլային հանդիպումներ և իրական տոն, որը համախմբելու է ողջ հայությանը Հայաստանում»,- ասել է Վանեցյանը:

Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական թիվը:

Քննարկվել են մարզական պատվիրակությունների մուտքը ՀՀ սահմանում առանձին անցակետով ապահովելու աշխատանքների իրականացմանն առնչվող և կազմակերպչական այլ հարցեր: