Համահայկական խաղերի ջահը շրջում է Մուշում և Անիում
![]() Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ: Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրել հայ ֆիդայապետին, ստացել նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Պատվիրակությանն ընդունել է նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան է եղել. նորընտիր քաղաքապետը շտապել է հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնական օրվա միջոցառումները: «Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասել է նա։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է․ «Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է»: Նա Մուշի քաղաքապետին հանձնել է Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը: Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվել է համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով: Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր են նետել Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին: Անին՝ Հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց և սիրով է ընդունել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասել է, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը: Հայկական հինավուրց Կարսի ամրոցից ներքև հին հայկական թաղամաս ու աննկարագրելի հայկականություն է հորդում: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունել են Կարսի քաղաքապետերը: Իշխան Զաքարյանն առաջարկել է Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Քաղաքապետերը ողջունել է առաջարկը՝ պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձել են նաև մշակութային կապերին: Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի է համարել մշակութային արժեքների ոչնչաչումը և հույս հայտնել, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնել է՝ հարկ եղած դեպքում աջակցել Չարենցի տան վերականգնմանը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18



