Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Տալալայը կարիերան կշարունակի Ռուսաստանում

362
Ուրբաթ, 14 հունիսի, 2019 թ., 16:45
Տալալայը կարիերան կշարունակի Ռուսաստանում

Երևանի «Փյունիկ»-ից հեռացել է 27-ամյա ռուս կիսապաշտպան Դենիս Տալալայը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը: Տալալայը ձմռանն էր միացել «Փյունիկ»-ին և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հասցրել էր դառնալ 2 գոլի հեղինակ:

Տալալայը կարիերան կշարունակի հայրենիքում: Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին՝ ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում: