Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Altibox Norway Chess»-ում այսօր հանգստյան օր է

193
Երեքշաբթի, 11 հունիսի, 2019 թ., 11:30
«Altibox Norway Chess»-ում այսօր հանգստյան օր է

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Altibox Norway Chess» գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Այսօր մրցաշարում հանգստյան օր է։

Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը հաղթանակ տոնեց ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի նկատմամբ և այժմ ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ վաստակած 7,5 միավորով։

Վաղը կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը կմրցի Չինաստանը ներկայացնող Յանյի Յույի հետ։