Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Սխալներ եղան, որոնք, հուսով եմ, կուղղենք». Կամո Հովհաննիսյան

607
Կիրակի, 09 հունիսի, 2019 թ., 03:35
«Սխալներ եղան, որոնք, հուսով եմ, կուղղենք». Կամո Հովհաննիսյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն (3։0) հանդիպումից հետո մեր հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ամփոփեց թիմի խաղը․ «Շատ լավ խաղ ստացվեց։ Առաջին րոպեներից պրեսինգի դիմելով՝ հակառակորդին ոչ մի հնարավորություն չէինք տալիս։ Ճիշտ է, հանդիպման վերջում մի քանի սխալներ եղան, բայց հուսով եմ, որ դրանք կուղղենք։ Հիմա պետք է վերականգնվենք, որպեսզի հաջող հանդիպում անցկացնենք Հունաստանի հավաքականի հետ, բայց եղավ այսպես և այսպես էլ է լավ։ Մեր դաշտում էինք խաղում և պետք է պրեսինգի դիմեինք, գոլ խփեինք, որպեսզի խաղն ավելի հեշտ դասավորվեր։ Այդպես էլ եղավ և ծրագիրն ամբողջությամբ կատարեցինք»։

Խոսելով Հունաստանի դեմ առաջիկա հանդիպման մասին՝ Կամոն նշեց․ «Հունաստանի հավաքականը շատ ուժեղ է և կարողանում է թիմային ֆուտբոլ խաղալ։ Նրանք լավ խաղացողներ ունեն»։