«Հաղթանակս նվիրում եմ փոքրիկ եղբորս». Մալխաս Ամոյան
![]() Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սա երիտասարդ մարզիկի առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Մինչ այս Ամոյան-կրտսերը երկու բրոնզե մեդալ էր նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնություններում։ Մալխասն իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ․ «Զգացմունքներս անբացատրելի են։ Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել։ Հավատում էի, որ մեդալ կնվաճեմ, բայց հավատալը քիչ է։ Ցանկության, աշխատասիրության և ճիշտ մարզվելու շնորհիվ հնարավոր է հասնել հաղթանակի»։ Մալխասն առաջնությունում մեկնարկել էր որակավորման փուլից՝ տոնելով 4 հաղթանակ: Ամենատպավորիչը, թերևս, կիսաեզրափակչում վերջին վայրկյաններին ռուս մրցակցի դեմ գոտեմարտում 5։4 հաշվով տոնած հաղթանակն էր. «Ամեն գոտեմարտն իր դժվարությունն ունեցավ։ Մեծ ցանկությանս և մարզիչներիս խորհուրդների շնորհիվ կարողացա հաղթել։ Հաղթանակս նվիրում եմ փոքրիկ եղբորս՝ Դավթին՝ հունիսի 4-ին կայացած ծննդյան օրվա կապակցությամբ»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
