Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Ամոյան ազգանունը սպորտի աշխարհում դեռ երկար է հնչելու». Ռոման Ամոյան

1581
Հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ., 00:35
«Ամոյան ազգանունը սպորտի աշխարհում դեռ երկար է հնչելու». Ռոման Ամոյան

Հայ անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը, շնորհավորելով իր եղբորորդուն՝ Մալխաս Ամոյանին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էստաֆետան շարունակվում է. Այո, Ամոյան ազգանունը սպորտի աշխարհում, հուսով եմ, դեռ երկար է հնչելու և բազմիցս է ծածանելու հայոց եռագույնը տարբեր երկրներում, ինչպես այսօր երիտասարդների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեցինք առաջին տեղը, այդպես էլ կլինի գալիք մրցաշարերում։ Շնորհավորում ենք Մալխաս Ամոյան։ Շնորհակալ ենք բոլորից՝ շնորհավորական խոսքերի համար»։