Հայկ Մելիքյանը և Մալխաս Ամոյանը կպայքարեն ոսկե մեդալների համար
![]() Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի 4 ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակչի ուղեգրեր: Հայկ Մելիքյանը (67 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ) հունիսի 5-ին կգոտեմարտեն Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչման համար: Հայկ Մելիքյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից և, հաղթելով սերբ (8:0), ավստրիացի (14:5) և ռուս (10:1) ըմբիշների, նվաճել է եզրափակչի ուղեգիր: Ոսկե մեդալը հայ ըմբիշը կվիճարկի վրացի Գեորգի Շոթաձեի հետ: Մալխաս Ամոյանը մեկնարկել է որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ է գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի (8:4) և ռուս մրցակիցներից (5:4) և դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի մոլդովացի Միհայ Պետիչի հետ: Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և հաղթել իսպանացի (11:0) ու հունգարացի (8:0) ըմբիշների, իսկ կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչին: Հունիսի 5-ին Հովհաննիսյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Կարեն Խաչատրյանը (82 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել 1/8 եզրափակչում: Խաչատրյանին հաղթած հունգարացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի շնորհիվ Հայաստանի ներկայացուցիչը հնարավորություն է ստացել հունիսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ հունիսի 4-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Գևորգ Սուքիասյանը (55 կգ): |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
