Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Կարեն Ավագյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

300
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 12:25
Կարեն Ավագյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Ֆիջիի մայրաքաղաք Սուվայում ընթանում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 ծանրորդ։ Այսօր պայքարի մեջ մտավ 89 կգ քաշային Կարեն Ավագյանը։ Մեր ծանրորդը, պոկելով 155 կգ և հրելով 186 կգ, երկամարտի 341 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարենը նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

Այս քաշային կարգի հաղթող դարձավ Սամոայի ներկայացուցիչ Դոն Օպելոջին՝ երկամարտի 349 կգ արդյունքով, արծաթե մեդալ նվաճեց Իրանը ներկայացնող Մոհամեդ Հոսեինին՝ երկամարտի 348 կգ արդյունքով։ Լավագույն եռյակը եզրափակեց Լեհաստանը ներկայացնող Ստեֆան Ադամուսը՝ երկամարտի 346 կգ արդյունքով։

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել նաև 81 կգ քաշային տղաների պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Ռաֆիկ Հարությունյանը, պոկելով 147 կգ և հրելով 187 կգ, երկամարտում գրանցեց 334 կգ արդյունք և զբաղեցրեց 6-րդ տեղը։

Կարեն Ավագյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
Կարեն Ավագյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր