Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

379
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 11:40
Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

Քութաիսիում կայացած երիտասարդական միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է 8 մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում ոսկե մեդալակիր են դարձել 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանն ու 69 կգ քաշային Արմեն Մանուկյանը: 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը գրավել են 2-րդ տեղը: Բրոնզե մեդալներ են նվաճել 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Վիրաբ Մկրտչյանը, 81 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: