Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դուք Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի ջանքերով, կրկնակի արժեզրկված դոլարի պատճառով, տնտեսությանն ու քաղաքացուն անդառնալի հարված հասցրեցիք». Արման Բաբաջանյան

1003
Երեքշաբթի, 04 հունիսի, 2019 թ., 11:10
«Դուք Քոչարյանի ու Տիգրան Սարգսյանի ջանքերով, կրկնակի արժեզրկված դոլարի պատճառով, տնտեսությանն ու քաղաքացուն անդառնալի հարված հասցրեցիք». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ խոսքն ուղղելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հայտարարեց. «Իմ խոսքում ես կանգ չեմ առնի 2006-ին, երբ Դուք ԿԲ խորհրդի անդամ էիք, Քոչարյանի ու Ձեր իրավանախորդ Տիգրան Սարգսյանի ջանքերով մի քանի շաբաթում գրեթե կրկնակի արժեզրկված դոլարի պատճառով մեր տնտեսությանն ու շարքային քաղաքացուն հասցված անդառնալի հարվածի վրա: Ես չեմ խոսի 2009, 2010-ին Ձեր որոշմամբ դոլարի գինը 305 դրամի վրա պահելու նպատակով պարտքով վերցված սուղ միջոցներից միլիոնավոր դոլարների ինտերվենցիաների մասին»: Պատգամավորն անդրադարձավ նաև Ջավադյանի պաշտոնավարման առաջին փուլին. «2008-ին խոստանում էիք 2009-ի սկզբին սեղծել Համահայկական բանկ՝ 30 մլրդ դրամ կանոնադրական կապիտալով: Այն պետք է ներգրավեր սփյուռքի հարուստների կապիտլան ու պետք է լուծվեին խոշոր ծրագրերի ֆինանսավորման հարցեր: Ի՞նչ եղավ; Կուզեի Ձեր ամփոիչ ելույթում խոսեիք այդ մասին»,- նշեց Բաբաջանյանը՝ հավելելով. «Քանի որ Ձեր պաշտոնավարման ժամկետը մյուս տարի լրանում է, կուզեի ասեիք՝ որտե՞ղ եք պատկերացնում Ձեզ դրանից հետո»: