Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Ըմբշամարտ․ Սուքիասյանը և Պողոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

269
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 21:00
Ըմբշամարտ․ Սուքիասյանը և Պողոսյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար

Իսպանիայի Պոնտեվերդա քաղաքում մեկնարկեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները:
55 կգ քաշային կարգում Գևորգ Սուքիասյանը պայքարն սկսեց 1/8 երզափակչից, որտեղ 5:2 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Յազիդ Ղարբիին: ¼ եզրափակչում Գևորգ Սուքիասյանը 0:8 հաշվով զիջեց վրացի Պրիդոն Աբուլաձեին: Վաղը Գևորգ Սուքիասյանն սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի ռումինացի Կոնստանտին Տուդորի հետ:
63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 4:0 հաշվով հաղթելով ռումինացի Գաբրիել Միհային: 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ իտալացի Ֆաբիո Կարբոնեին: ¼ եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ բուլղարացի Նիկալաս Սուլևի նկատմամբ: Կիսաեզրափակչում հայ մարզիկը նվազագույն 3:4 հաշվով զիջեց թուրք Աբդուլահ Տոպրակին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Պեչուրենկա (Բելառուս)-Ֆիլիպ Պետրոնզակ (Լեհաստան) զույգի հաղթողը:
77 կգ քաշային կարգում Վահե Պողոսյանը որակավորման փուլում 7:6 հաշվով առավելության հասավ Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգի նկատմամբ:
1/8 եզրափակչում 0:9 հաշվով զիջեց Դմիտրո Վաստեսկիին՝ Ուկրաինա:
87 կգ քաշային կարգում Հակոբ Բաղդասարյանը 1/8 եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց Լաչին Վալիևին՝ Ադրբեջանից:
130 կգ քաշային կարգում Սամվել Սիմոնյանն որակավորման փուլում 0:8 հաշվով զիջեց Նիկոլա Միլատովիչին՝ Նորվեգիա:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները: