Տեղի կունենա թաեքվոնդոյի Հայաստանի բաց առաջնություն
![]() Հայաստանի Prof ITF թաեքվոնդոյի ֆեդերացիան Երևանում հունիսի 9-ին կանցկացնի Հայաստանի բաց առաջնություն, որին կմասնակցի 5-ից 36 տարեկան մոտ 150 մարզիկ-մարզուհի, այդ թվում՝ ATF-ը ներկայացնող Սամսոն Գրիգորյանի 15 սան։ Մրցաշարն անցկացվելու է 2 տարիքային խմբով՝ մինչև 18 տարեկան մարզիկներ (ընդհանուր 7 տարիքային խումբ) և 18-ից 36 տարեկաններ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը, որը կմասնակցի հունիսին Ղրղզստանում կայանալիք Ասիայի առաջնությանը և հուլիսին Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Երկու մրցաշարերին էլ մասնակցելու համար Հայաստանի ֆեդերացիան ունի միջազգային հրավեր։ Մրցաշարի ընթացքում տեղի կունենան նաև պրոֆեսիոնալ մենամարտեր, որոնք տարբերվելու են սիրողականներից ռաունդների քանակով և տևողությամբ։ Մրցաշարին ներկա կլինեն միջազգային վարկանիշ ունեցող, միջազգային մրցաշարերի հաղթողներ Արամայիս Օհանջանյանը, Վլադիմիր Խաչատրյանը, Կարեն Ներսեսյանը և Ալբերտ Սարգսյանը, ովքեր մասնակցելու են պրոֆեսիոնալ մարտերին։ Պայքարն ավելի թեժ կլինի հատկապես պրոֆեսիոնալ մարտերում, քանի որ նշվելու է միայն քաշային կարգի վերին սանդղակը և մարզիկները չեն կրելու պաշտպանիչ գլխարկներ։ |

Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
167Երեկ, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
148Երեկ, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
16610.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16210.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
20008.11.2026, 16:50
