Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Ցեմենտի ներմուծը դառնալու է ոչ եկամտաբեր». բողոքի ակցիայի մասնակից

350
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 10:25
«Ցեմենտի ներմուծը դառնալու է ոչ եկամտաբեր». բողոքի ակցիայի մասնակից

«Ընդհանրապես էս նախագծին այսօր կա՛մ դեմ պետք է քվեարկեն, կա՛մ հանեն քվեարկությունից, էս խնդիրը լրիվ պետք է ուսումնասիրվի»,- ասում է ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, ցեմենտ ներմուծող շինարակական կազմակերպության աշխատակիցներից մեկը:

Նշենք, որ ԱԺ-ի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ գործարարներ և բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր դեմ են կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու» նախագծին:

Ցուցարարների խոսքով՝ նախագիծը խոչընդոտելու է բիզնեսի զարգացմանը. «Մեր պայմանագրերի հետ կապված, հաստատ, մարդիկ թերահավատորեն են վերաբերելու այն փաստին, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել ու դրանից մեկ տարի հետո բռնել, նախահաշիվ փոխել... Ցեմենտի ներմուծը դառնալու է ընդհանրապես անեկամտաբեր»,- ասում է ակցիայի մասնակից Գևորգ Դանիելյանը:

Ակցիա իրականացնողները նշում են, որ օրինագծի ընդունման դեպքում նրանք պատրաստվում են, տարբեր քայլերի դիմելով, իրենց բողոքի ձայնը բարձրացնել. «ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն էժան ցեմենտ գնելու»,- ասում են նրանք: