Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

452
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 02:00
Արոնյանը նահանջել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հունիս ամսվա աղյուսակները: Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նահանջել է և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը՝ նախորդ ամսվա 10-րդի փոխարեն։ Դասակարգման աղյուսակի առաջատարն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը։ Սարգսյանը 59-րդն է, Մելքումյանը՝ 89-րդը։

Կանանց դասակարգման աղյուսակում լավագույն 100 շախմատիստուհիների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը։ Էլինան 52-րդն է, իսկ Լիլիթը 69-րդը։