Վերջին օրորոցային. մահացող փոքրիկի օրգանները կյանքեր կփրկեն (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)
![]() Համացանցը ցնցել է երիտասարդ ծնողների օրորոցայինը, որոնք վերջին անգամ երգում են իրենց մահացող դստեր համար: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Այովա նահանգում: 21 ամսական Քարոլինի ուղեղը մահացել է ապրիլի 22-ին՝ 5 օր շարունակ պարագրիպի բարդացման դեմ պայքար մղելուց հետո: Երբ բժիշկները հայտարարել են, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվի, ծնողները որոշել են նրա օրգանները հանձնել կարիքավորներին: Տեսանյութում 29-ամյա մայրը, 32-ամյա հայրն ու հիվանդանոցի ողջ անձնակազմը փոքրիկին ճանապարհում են դեպի վիրահատարան, որտեղ նրա օրգանները կհեռացվեն՝ կյանքեր փրկելու համար: Հայտնի է, որ երեխայի սիրտը նվիրվել է մեկամյա տղայի, լյարդը կփոխպատվաստվի մեկամյա աղջկա, իսկ երիկամները կփրկեն 41-ամյա կնոջ կյանքը: Քարոլինի վշտացած մայրը մխիթարվում է այն գիտակցումով, որ իր երեխան մեծ ժառանգություն է թողել. «Ես այնքան երախտապարտ եմ, որ Քարոլինի հիշատակը կարող է ապրել: Մենք ցնցված ենք այն աջակցությամբ, որ ստացել ենք հիվանդանոցի անձնակազմից ու մարդկանցից՝ ամբողջ աշխարհից: Հաճելի է իմանալ, որ մեր փոքրիկ աղջիկը ոգշնչել է շատերին»: |

Խոշտանգումներ մուրճերով և ամրաններով. ՈՒԱՀԲ-ն բացահայտում է անվտանգության ուժերի պաշտպանության ներքո գտնվող ավազակախմբի կողմից կատարված վայրագությունները (տեսանյութ)
33304.11.2026, 20:18
Աննա Հակոբյանը խնդրում է իրեն լկտի հարցեր տալ (տեսանյութ)
19003.11.2026, 18:18
Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը շուտով ծնողներ կդառնան
74020.10.2026, 18:37
«Մանվել Գրիգորյանի գործը փակվեց անմեղությունն ապացուցող փաստերի հիմքով, պատկան մարմիններն ինչո՞ւ չեն հրապարակում այս փաստը». Դավիթ Ամալյան
18613.10.2026, 00:42
Հրապարակվել է տեսանյութ Flydubai ավիաընկերության ինքնաթիռից (տեսանյութ)
53730.09.2026, 21:19
Ուկրաինան կարող է օրինականացնել պո*նոարդյունաբերությունը հանուն հարկային եկամուտների. WSJ
90206.09.2026, 23:01


