Էրդողանը մտափոխվել է. Ստամբուլի ընտրությունները չեղարկվել են
![]() Թուրքիայի ԿԸՀ-ն չեղարկել է Ստամբուլում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հիշեցնենք, որ այդ ընտրություններով հաղթել էր ընդդիմադիր թեկնածուն՝ Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլին: ԿԸՀ-ն որոշում է կայացրել կրկնակի ընտրություններ անցկացնել Ստամբուլում, որոնք կկայանան հունիսի 23-ին: Իմամօղլիին քաղաքապետ ճանաչելու սերտֆիկատը հետ կկանչվի: Մարտի 31-ին կայացած ընտրությունների արդյունքները Թուրքիայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 17-ին, որոնց համաձայն Էքրեմ Իմամօղլին հավաքել էր 4169 միլիոն ձայն: Իսկ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը հավաքել էր 4156 միլիոն ձայն: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այն ժամանակ, մեկնաբանելով ընտրությունների արդյունքները, հայտարարել էր, թե ընտրությունները ժողովրդավարական են եղել և ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցությունների միջև լարվածությունը մնացել է ետևում: «Թուրք ժողովրդի հետաքրքրությունները վեր են ցանկացած կուսակցության քաղաքական հետաքրքրություններից»,- ասել էր նա: Սակայն նախօրեին արդեն նա մտափոխվել է ու հայտարարել հետևյալը. «Ստամբուլում կայացած ընտրությունները կասակածելի են: Մենք Անկարայում կայացած ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չենք ներկայացրել, սակայն Ստամբուլում խաղեր են տվել ու բազմաթիվ խախտումներ արել: Դուք միայն պատկերացրեք, ձայների վերահաշվարկի արդյունքում թեկնածուների միջև տարբերությունը 23 հազարից հասավ 13 հազարի: Սա պարզորոշ վկայում է բազմաթիվ խախտումների մասին: Քաղաքացիներն ինձ դիմում են՝ ասելով. «Իմ նախագահ, պետք է կրկնակի ընտրություններ լինեն»: Խոսքը Ստամբուլի մասին է, ոչ թե ինչ-որ ավանի»: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
16710.10.2026, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
14910.10.2026, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
15709.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13309.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
13409.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
13209.10.2026, 10:12
