Ճապոնիայի նոր կայսրը ստանձնում է գահը
1513
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2019 թ., 14:35
![]() Չորեքշաբթի օրը թագաժառանգ Նարուհիթոն պաշտոնապես օծվեց որպես Ճապոնիայի կայսր: Այս մասին հաղորդում է Reuters-ը: «Վեհության զգացումով եմ լցվում, երբ մտածում եմ ստանձնածս կարևոր պատասխանատվության մասին», ասել է Նարուհիթոն: Նորընտիր կայսրը խոստացել է գործել Ճապոնիայի սահմանադրության համաձայն, նպաստել ճապոնացիների միասնությանն ու աշխարհում խաղաղության պահպանմանը: Նշենք, որ Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն ապրիլի 30-ին պաշտոնապես հրաժարվեց գահից: Նա դեռ 2016 թվականին է հայտնել գահակալությունն ավարտելու իր ցանկության մասին: Աքիհիթոյին փոխարինելու է նրա 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: Սա վերջին երկու հարյուրամյակների ընթացքում գահակալի առաջին հրաժարականն է Ճապոնիայում: |

«Արևմտյան դաշնակիցները չեն պատրաստվում ՀՀ-ի գլխին պահել անվտանգության հովանոց»․ Թաթուլ Հակոբյան
9603:06
«Եթե գլուխդ և սիրտդ ԵՏՄ-ում են, ոտքերդ քեզ ԵՄ չեն տանի»․ Նարինե Մկրտչյան
11302:06
«Եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո այսօր Արցախում ոչ մի հայ չկա»․ Վահե Հովհաննիսյան
12201:06
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
13100:48
«Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
117Երեկ, 23:42
«Վիզաների ազատականացման հարցը տուրբո ռեժիմի մեջ չընկավ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
112Երեկ, 22:54
