«Չինաստանում պաշտպանության նախկին նախարարներին պայմանական մահապատժի են դատապարտել՝ կոռուպցիայի համար»․ #Xinhua
![]() Չինաստանի պաշտպանության նախկին նախարարներ Վեյ Ֆենհեն և Լի Շանֆուն դատապարտվել են մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ, հայտնում է Xinhua-ն։ Չինաստանի ռազմական դատարանի որոշմամբ՝ Ֆենհեն մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու, իսկ Շանֆուն՝ կաշառք ստանալու և տալու մեջ։ «Երկամյա պայմանական պատժի ժամկետը լրանալուց հետո, օրենքով սահմանված կարգով, պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, և նրանք կդատապարտվեն ցմահ ազատազրկման՝ առանց պատժի մեղմացման կամ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նախկին նախարարները ցմահ զրկվել են քաղաքական իրավունքներից՝ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ընտրելու իրավունքից, ինչպես նաև քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից։ Բացի այդ, նրանց ամբողջ ունեցվածքը ենթակա է բռնագրավման։ Չինաստանում մահապատժի հետաձգումը յուրահատուկ իրավական միջոց է, այն անմիջապես իրականացվող մահապատժի այլընտրանք է և դատապարտյալին տրամադրում է յուրատեսակ «փորձաշրջան»՝ երկու տարի ժամկետով։ Հետաձգման ժամկետի ավարտից հետո դատավճիռը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, իսկ հատուկ արժանիքների առկայության դեպքում պատիժը կարող է կրճատվել մինչև 25 տարվա ազատազրկման։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
