«Հանրային ընկալման մեջ ձեզ կապում են ՔՊ-ի հետ և կասկածում ձեր օբյեկտիվությանը»․ լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին
![]() «Հանրային ընկալման մեջ մարդիկ դեռևս ձեզ կապում են իշխող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի հետ, և կասկածում ձեր օբյեկտիվության մեջ։ Կկարողանա՞ք այս կարծիքը փոխել»,- դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասուլիսի ժամանակ հարցրեց լրագրողը։ «Երեքուկես տարի է, ինչ ես ԿԸՀ նախագահ եմ, բերեք մեկ փաստ, որտեղ ես ի պաշտոնե արել եմ գործողություն, որով իմ ընկերներին, նախկին կուսակիցներին, ազգականներին, որևէ մեկին առավելություն եմ տվել»,- պատասխանել է Վահագն Հովակիմյանը։ «Ես, այո՛, ունեմ ընտանիք, մեծացել եմ ծառայողների ընտանիքում, ամենայն հարգանքով բոլոր ծնողազուրկներին՝ ես որբ չեմ մեծացել, ունեմ շատ ընկերներ, ես դաստիարակվել եմ, որ ազնիվ լինելն է միայն բարոյական։ Զուտ իմ զբաղեցրած աշխատանքներով պայմանավորված՝ իմ ազնվությունը կասկածի տակ դնելը, ուղղակի վիրավորանք է անձիս: Պաշտոնական դիրքն առավելության նպատակով օգտագործելը՝ քրեական հանցագործություն է»,- հավելել է ԿԸՀ նախագահը։ «Ես նոր չեմ ընտրվել այս պաշտոնում, 1 տասնյակից ավելի ընտրություններ ենք կազմակերպել, Երևանի ավագանու ընտրություններն ենք կազմակերպել, ոչ ոք չի բողոքարկել, և որևէ մեկը չի կարող փաստ բերել, որ իմ պաշտոնավարման ընթացքում որևէ ապօրինություն եմ արել: Բայց եթե այս պաշտոնի 6 տարվա ժամկետը լրանալուց հետո միակ բանը մնա հիշելու այն, որ ես նախկին կուսակցական եմ, կստացվի, որ ես, իրոք, հաջողվել եմ»,- նշել է Հովակիմյանը: |

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
2708:24
«Ինչո՞ւ է մինչև այժմ իրավապահների աչքից «վրիպած» մնում երրորդ ներգրավված անձը». Սամվել Աշոտյան
15001:00
«Իշխանությունը՝ որպես նշաձող, սահմանել է՝ ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն»․ Միհրան Պողոսյան
11100:54
«Մեդիադաշտում Նիկոլը հաղթել է, իսկ ի՞նչ են անում նրանք, ովքեր վստահ են՝ զրկելու են նրան իշխանությունից»․ Մհեր Մկրտչյան
13600:24
«Ստացվել էր նախընտրական ընդարձակ քարոզչական, քպ-ական տեսահոլովակ». Հայկ Դեմոյան
13100:12
«Ո՞նց կարող է ՀՀ-ի գլխին բազմաթիվ աղետներ բերած իշխանությունը խաղաղություն բերել»․ Կարինե Հարությունյան
9800:06
