ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ևս երեք թեկնածուի գրանցումը
![]() ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 7-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ևս երեք թեկնածուի գրանցումը։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: ԿԸՀ-ն ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Արմեն Սոկրատի Փամբուխչյանի, Արմեն Ալիկի Գրիգորյանի և «Բոլորին դեմ եմ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Սերժիկի Պետրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Դիմումները նոտարական կարգով վավերացված են եղել։ |

«Դուխներդ տեղը պահեք. Աստված մեզնից երես չի թեքելու». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
314:18
«Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և գրասենյակի աշխատակիցներից»․ Լուսինե Մարտիրոսյան
3814:06
«Իքիբիր ասեցիր, ընդդիմությանը հիշեցի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:42
«Իրեն հատուկ ճարպկությամբ թեման «ջրեց»»․ Վահե Սարգսյան
6613:36
«Երբ մեղադրում են Արցախի հանձնման հարցում անմիջական մասնակցության մեջ, ափերից դուրս է գալիս»․ Արմեն Հովասափյան
6513:30
«Էներգետիկան և մթնոլորտը պետք է եռար, բայց հանգիստ «լռված» ենք»․ Մհեր Մկրտչյան
6812:48
