ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
![]() ԿԸՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում: Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։ ԿԸՀ-ն ստացել էր «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։ Վերջիններս ներկա են եղել ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել իրենց դիմումները։ Նշված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։ |

«Բռնաբարության համար կասկածվող Դավիթ Այնազյանին ամեն կերպ փայփայում են Վեդու ՔԿ-ում, փորձում անունը հանել գործի թղթերից». Սյուզի Բադոյան (տեսանյութ)
8400:54
«Կան լուրեր երրորդ՝ ենթադրաբար ազդեցիկ վիժվածք մանկապիղծի մասին». Սամվել Աշոտյան
8300:42
«Չմեռանք, հիբրիդային պատերազմ կազմակերպեցինք խեղճ Ադրբեջանի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
7900:12
«Ով ինչ ստացավ այս գագաթնաժողովից»․ Վարդուհի Սարգսյան
7400:06
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն․ դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին
72Երեկ, 23:30
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ներկայացվել է խիստ նոտա
152Երեկ, 22:15
