Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 սեպտեմբերի, 2026 թ.

«Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը»․ Զախարովա

522
Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 16:12
«Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը»․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունները Բելառուսի մասին որակել է որպես Բելառուսի հաջողությունների նկատմամբ նախանձ։

«Իմ կարծիքով՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը, և որոնց իր երկիրը չի հասել իր թիմի ղեկավարության օրոք։ Նա պարզապես նախանձից դրդված է ասել դա։ Ուզո՞ւմ եք ստուգել իմ խոսքերը։ Պարզապես այցելեք Բելառուս», - ասել է Զախարովան։

«Ալեն Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը»․ Զախարովա