«Եթե չներկայանաք, բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակիցներին հրավիրել են ՔԿ
171
Հինգշաբթի, 07 մայիսի, 2026 թ., 16:18
![]() Վեդիում այսօր բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին հրավիրել են Քննչական կոմիտե։ «Զանգել ասել են, որ եթե չներկայանաք, բերման կենթարկենք»,– «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Նշենք, որ այս պահին մի քանի բնակիչներ գտնվում են Վեդիի քննչականում։ Ավելի վաղ հայտնել էնք, որ Վեդի համայնքում բնակիչները դուրս են եկել փողոց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքի առիթով։ Նրանք բողոքում էին, որ մեղավորներն ազատության մեջ են, իսկ աղջիկների հորեղբորը ձերբակալել են։ Նշենք, որ երեկ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ |

«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
11016:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
10415:12
«Թույլ չտվեցին նկարահանում իրականացնել Կիրանցի պատի մոտ». Էդմոն Մարուքյան
12314:42
«Ահազանգեր եմ ստացել, որ անձնագրային բաժինները խնդիրներ են ստեղծում արցախցիների համար». Մարինա Խաչատրյան
11914:24
«Աշխատավարձերն ու պարգևավճարները կրճատելու դեպքում հնարավոր է թոշակը զգալիորեն բարձրացնել». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
12314:12
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի
13313:18
