««Բարգավաճ Հայաստան»-ն ինչո՞ւ չի արձագանքել, ո՞րն է իրենց դիրքորոշումը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «ՀԱՊԿ-ի երկրներ էլ շնորհավորել են. օրինակ՝ Բելառուսը: Ես չեմ տեսել, որ, օրինակ, նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բերան արտահայտված լինի այդ առիթով, էլ չեմ խոսում, որ նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ արտահայտվել են, այդ թվում՝ այդ դիտանկյունից, ես չեմ տեսել արձագանք, ինչո՞ւ չեն արձագանքել, և ո՞րն է նրանց դիրքորոշումը»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցի վերաբերյալ հարցին։ «Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից առաջ 2 անգամ ամենաբարձր մակարդակով հնչել է ՌԴ-ի կողմից հայտարարություն Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ: Հիմա նույն «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ո՞նց են մեկնաբանում դա. ես չեմ լսել այդ մեկնաբանությունը։ Հաջորդը՝ ես ուղիղ ասել եմ՝ Բելառուսի նախագահը Ադրբեջան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև հիմա այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել. թող արտահայտի դիրքորոշումը: Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի՝ բացի ԵԱՏՄ-ից, պետք չեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով։ Ինչ վերաբերվում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում այդ թեմայով արել եմ հայտարարություններ. մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես դեռ կա՛մ 2022, կա՛մ 2023 թվին ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ: Դուք գիտեք, թե Ալմա Աթայի հռչակագիրը ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար: Մենք հենվում ենք Ալմա Աթայի հռչակագրի վրա, և այդ հենքի վրա ենք կառուցել, կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ, և սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- նշել է վարչապետը։ |

«Արևմտյան դաշնակիցները չեն պատրաստվում ՀՀ-ի գլխին պահել անվտանգության հովանոց»․ Թաթուլ Հակոբյան
9603:06
«Եթե գլուխդ և սիրտդ ԵՏՄ-ում են, ոտքերդ քեզ ԵՄ չեն տանի»․ Նարինե Մկրտչյան
11302:06
«Եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո այսօր Արցախում ոչ մի հայ չկա»․ Վահե Հովհաննիսյան
12201:06
«8 տարի շարունակ ստի, խաբեության, «հոպոպի փոշի» են լցնում մարդկանց գլխին»․ Ոսկան Սարգսյան
13100:48
«Մակրոնը մեզ ստիպում է, որ թշնամանանք Ռուսաստանի հետ, բայց մեզ չի առաջարկում ոչինչ»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
117Երեկ, 23:42
«Վիզաների ազատականացման հարցը տուրբո ռեժիմի մեջ չընկավ»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
112Երեկ, 22:54
