Վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ
![]() Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ «Kia»-ի վարորդի հարազատը նշել է, որ վթարի պատճառը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկը իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել «Kia»-ի վարորդի համար, ինչից հետո էլ «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, իսկ հետո բետոնե էլեկտրասյանը։ Վթարից հետո էլ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ավտոմեքենայով վերադարձել էր դեպքի վայր, մի պահ կայանել ու տեսել էր վթարը, ապա նշված ավտոմեքենայով հեռացել։ Կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
