«Արցախի ԱԺ նախագահը Բաքվի բանտից դիմել էր ձեզ․ որո՞նք են ձեր գործողությունները»․ Լիլիթ Գալստյանը՝ Անահիտ Մանասյանին
![]() «Երեկ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել էր ձեզ, ձեզ դիմել էր նաև Ռուբեն Վարդանյանը։ Որո՞նք են ձեր գործողությունները»,- այսօր ԱԺ նիստում դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Ազատությունից զրկման առաջին փուլից եմ հրապարակային դիրքորոշում հայտնել, որ այս գործընթացները չեն կարող դիտարկվել մարդու իրավունքների ժամանակակից ընկալումներին և արժեքներին համապատասխանող։ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Խնդիրներով զբաղվում ենք, բայց այս մասով հրապարակային տեղեկություն մանրամասն չեմ կարող ներկայացնել»,- արձագանքել է Անահիտ Մանասյանը։ Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը, որ հայտարարություններից այն կողմ արդյունք չկա, ՄԻՊ-ը նշել է․ «Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ոչ միայն իրենց գործիքներն են գործադրել նաև հրապարակային են հանդես եկել, այնպես չէ, որ սա աշխատանքի արդյունք չէ։ Պետք է նշել, որ երբ խոսում ենք պետության կողմից ՀՀ քաղաքացիների պաշտպանության մասին, մենք չենք խոսում, որ ՄԻՊ-ը կարող է իր մանդատն օգտագործել նաև այլ պետության տարածքում։ Պարզ է չէ՞, որ այցի նպատակը չի կարող լինել այն, որ ՀՀ ՄԻՊ-ը գնա այլ պետությունում մշտադիտարկում իրականացնի, հիմա եթե մշտադիտարկում իրականացնելը չէ նպատակը՝ ո՞րն է նպատակը։ Մենք պետք է նպատակները հստակ ներկայացնենք»։ |

«Ես ՌԴ քաղաքացի չեմ եղել, միայն ՀՀ-ի քաղաքացի եմ. Ալեն Ռոբերտովի՛չ, այդպիսի բաներ մի՛ արեք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
020:24
«Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է՞». Ալեն Սիմոնյան (լուսանկար)
2020:18
«Եվրոպայում ունիտազներն ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
4920:00
«Սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն․ ՀՀ-ն կիշխանազրկենք այս տեսակից»․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
7819:18
«Իրենք արդեն իրենց «չամադաններն» են հավաքում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
11119:00
«Հեղափոխության արդյունքում մենակ մի փոքրիկ խմբակ սկսեց լավ ապրել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5618:42
