Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այս նիստը կնպաստի հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը». վարչապետ

333
Երեքշաբթի, 30 ապրիլի, 2019 թ., 20:55
«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այս նիստը կնպաստի հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը». վարչապետ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը:

«Ցանկանում եմ մեր գոհունակությունը հայտնել Եվրասիական միջկառավարական այսօրվա նիստի առնչությամբ։ Լիահույս ենք, որ այս նիստը, ինչպես և Եվրասիական տնտեսական կառույցի շրջանակում Հայաստանի նախագահությամբ իրականացվող մյուս նախաձեռնությունները, կնպաստեն հետագա ինտեգրմանը և գործնական արդյունքների գրանցմանը՝ առաջին հերթին մեր երկրների քաղաքացիների համար»,- ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է Միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացմամբ և պատրաստ է անհրաժեշտ բոոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Այսօր հանդիպման օրակարգում եղել է 13 հարց: «Դրանցից շատերը կարևոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման գործում։ Մասնավորապես, դա վերաբերում է Միության թվային օրակարգի՝ մեր համագործակցության առաջնահերթություններից մեկի իրականացմանն առնչվող հարցերին։ Մենք քննարկեցինք ԵԱՏՄ-ում առևտրի թվային էկոհամակարգի զարգացման հարցը, որը կարևոր նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար։

Քննարկվեց նաև գործադիր իշխանության հետ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տնտեսվարողների փոխգործակցության ընթացքում օգտագործվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ազգային գաղտնագրական չափանիշների օգտագործման հարցը։ Այս հարցը բարձրացրել էր հայկական կողմը, և մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներն աջակցության պատրաստակամություն հայտնեցին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։