«Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը կեղծում է». Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «50141 աշխատատեղ ստեղծվել է, բայց 76741 աշխատատեղ էլ փակվ՞ել: Շտապեք ստուգել այս թվերը, քանզի մի քանի ժամում ԱՎԾ-ն կարող է դրանք փոխել)։ Այսպիսով, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ ԺՏ-թյան մեջ զբաղվածների թիվը 2018-ի համեմատ (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ 2018-ի 4-րդ եռամսյակը 2017-ի 4-րդի նկատմամբ) պակասել է 26600 մարդով (ընդ որում, 2018-ի առաջին եռամսյակում 2017-ի համեմատ ավելացել էր 40 հազ. մարդով)։ Միգուցե այդ 50141-ը եղել է 2019-ի հունվարին։ Չէ՞ որ Փաշինյանը չի ասում. հունվարի 1-ին, թե՝ 31-ին։ Ասել կուզի՝ 30 օրում զբաղվածների թիվն ավելացել է 50141 + 26600 = 76741 մարդո՞վ։ Ի՞նչ ասեմ, վարչապետն ավելի լավ կիմանա. գուցե 30 օրում Հայաստան 77 հազ հնդիկ է եկել ու ափալ-թափալ աշխատանքի անցել։ Բայց ԱՎԾ-ն զբաղվածների թվերը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ուրեմն... Մի վարիանտ էլ կա. բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ։ |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36