Կայացել է թեքբոլ մարզաձևի շնորհանդես-ցուցադրական մրցումը
![]() ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կայացավ թեքբոլ (teqball) մարզաձևի շնորհանդես-ցուցադրական մրցում, որին մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի Սարգսյանը, Թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուզսարը, ֆեդերացիայի տնօրեն Մեթյու Քարթինը և միջազգային հարաբերությունների ղեկավար Մարիուս Վիզերը: Միջոցառման նպատակը հայ մարզասերներին, ուսանող-մարզիկներին դիտարժան սպորտաձևի առանձնահատկությունները ներկայացնելն էր: Վիկտոր Հուզսարը, կարևորելով թեքբոլի մասսայականացումն աշխարհում, հույս հայտնեց, որ Հայաստանում ևս այն կդառնա սիրված մարզաձև: Նա նաև նշեց, որ առաջին անգամ է մեր երկրում և պատմեց իր վառ տպավորությունների մասին: Հուզսարը նաև վարեց առաջին ցուցադրական խաղը, ցուցումներ տվեց մարզիկներին: Ցուցադրական մրցումներից հետո պաշտոնատար անձինք Գաբրիել Ղազարյանի հետ քննարկեցին Հայաստանում թեքբոլի զարգացման հեռանկարները: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
10220:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
10716:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
15612:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
138Երեկ, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
16306.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
14506.11.2026, 14:12
