Ցեմենտի վերաբերյալ նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ
![]() ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով իր ելույթում ասաց, որ օրենքները բազմակողմանի պիտի քննարկվեն և հետո միայն քվեարկվեն․ «Եկեք քվեարկենք, հետո մտածենք, թե ինչ ենք անում: Մենք հարգում ենք խորհրդարանի օրենսդիր գործունեությունը և կարծում ենք, որ պետք է քվեարկենք այն օրենքները, որոնք քննարկվում են ամբողջապես, որտեղ սողանցքներ և թեմաներ չկան, որոնք առանձին պիտի հետո քննարկվեն, չկան, դրա համար ԲՀԿ-ն քվեարկելու է դեմ»: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագծերի փաթեթին կողմ քվեարկելը բխում է միայն արտադրողների շահերից, ընդգծեց՝ դա ի վնաս ներմուծողների է, դրանով 22 հազար պետտուրք են ավելացնում, ինչն անուղղակիորեն ստացվում է, որ վնաս է ներմուծողին: Այսպիոսվ, առաջարկվող օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեցին ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
