Ըմբշամարտ․ Սաֆարյանը և Թևանյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար
![]() Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը գորգ դուրս եկան 57 կգ, 65 կգ, 70 կգ և 79 կգ քաշային ըմբիշները։ 65 կգ քաշային կարգում Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից 10։0 հաշվով առավելության հասնելով Մեծ Բրիտանիան ներկայացնող Գեորգի Ռամի նկատմամբ, 1/8 եզրափակչում Թևանյանի մրցակիցը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևն էր։ Լարված գոտեմարտում հայ ըմբիշը զիջեց 0։1 հաշվով։ Հաջի Ալիևը հասավ եզրափակիչ, ուստի Վազգեն Թևանյանը հնարավորություն ունի պայքարել բրոնզե մեդալի համար։ Վաղը նա պայքարը կսկսի սփոփիչ գոտեմարտից, որտեղ նրա մրցակիցը Բելառուսը ներկայացնող Հուսեյին Շահբանովն է։ 70 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 7։4 հաշվով առավելության հասնելով մոլդովացի Մխայիլ Սավայի նկատմամբ։ 1/8 եզրափակչում Սաֆարյանը 2։12 հաշվով պարտվեց ադրբեջանցի Աղահուսեյին Մուստաֆաևին։ Ադրբեջանցի ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, և Դավիթ Սաֆարյանը իրավունք ստացավ՝ պայքարել բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի աշխարհի կրկնակի չեմպիոն Մագոմեդռասուլ Գաջիմագոմեդովը։ 79 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 1։10 հաշվով պարտվեց ռումինացի Օմարասխաբ Նաժմուդինովին։ Հետագայում ռումինացին նույնպես պարտվեց, և Գրիգորը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
