Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանն ազատում է, Տիգրան Ավինյանը՝ ընդունում

1435
Ուրբաթ, 05 ապրիլի, 2019 թ., 13:00
Նիկոլ Փաշինյանն ազատում է, Տիգրան Ավինյանը՝ ընդունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 22-ի որոշմամբ աշխատանքից ազատված Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Հիշեցնենք՝ ըստ մամուլի, Քրմոյանը չէր ենթարկվել վերադասի հրամանին, ամանորյա արձակուրդն անցկացրել էր երկրից դուրս, ինչի պատճառով էլ ազատվել էր փոխնախարարի պաշտոնից։