Armenian Eagles-ը՝ Pro Chess լիգայի Արևելյան ենթախմբի հաղթող
![]() Երեկ տեղի ունեցան Chess.com խոշորագույն շախմատային կայքի կազմակերպած PRO Chess League մրցաշարի ենթախմբային փուլերի եզրափակիչները: Մրցաշարին մասնակցող թիմերը՝ըստ աշխարհագրական դիրքի, բաժանված էին 4 ենթախմբերի՝ Արևելյան, Կենտրոնական, Ատլանտյան և Խաղաղօվկիանոսյան: Հայաստանը ներկայաղնող Armenian Eagles (Հայկական արծիվներ) թիմն ընդգրկված էր Արևելյան ենթախմբում: Ենթախմբի 8 թիմերը միմյանց միջև անցկացրել էին շրջանային մրցաշար, որի արդյունքում 1-4-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը իրավունք էին ստացել շարունակելու պայքարը: Շրաջանային մրցաշարում մեր թիմը 236.5 միավորով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը: Ենթախմբի կիսաեզրափակչում Armenian Eagles-ը առավելության էր հասել Հնդկաստանը ներկայացնող Mumbai Movers ակումբի նկատմամբ, որի կազմում հանդես էին գալիս հանրահայտ գրոսմայստերներ Ադհիբանը և Վիդիթ Գուջրաթին: Եզրափակչում մեր թիմի մրցակիցն էր Tbilisi Gentlemen ակումբը: Ենթախմբի եզրափակչում Armenian Eagles թիմը մեծ առավելությամբ հաղթանակի հասավ Թբիլիսին ներկայցնող թիմի նկատմամբ: Մեր թիմը հանդես էր գալիս հետևյալ կազմով՝ Զավեն Անդրիասյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան և Աննա Սարգսյան: Թիմի ավագն է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Armenia Eagles թիմը հանդիսանում է PRO Chess լիգայի գործող հաղթողը և կմեկնի Սան Ֆրանցիսկո պաշտպանելու իր տիտղոսը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
