«Արսեն Թորոսյան, մտածեք այս ուղղությամբ». Արեն Ափիկյան
![]() Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղափար եմ տալիս, թե ինչպես պայքարելով ծխախոտի դեմ, միաժամանակ ստեղծել հազարավոր աշխատատեղեր և նոր փոքր բիզնեսներ, աշխուժացնել անշարժ գույքի շուկան: Ընդամենը պետք է արգելել ծխախոտի վաճառքը սուպերմարկետներում, մամուլի կրպակներում և սննդի կետերում՝ տեղափոխելով այն հատուկ խանութներ։ Ամեն բնակավայրի համար քաղաքապետարանը պետք է սահմանի որոշ քանակի լիցենզիաներ և այդ լիցենզիաները, կախված տարածքից, որոշ գումարով վաճառի ձեռնարկատերերին, հնարավոր է՝ նույնիսկ աճուրդով։ Այսպիսով՝ ամբողջ երկրով կբացվեն հազարավոր ծխախոտի խանութներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կվճարվեն հարկեր։ Նույնը կարելի է անել նաև թունդ ալկոհոլի համար, բայց դա արդեն երկրորդ սերիան է։ Եվ, իհարկե, 18 տարեկանից փոքր գնորդների մուտքն այդպիսի խանութներ պիտի արգելված լինի: Արսեն Թորոսյան, մտածեք այս ուղղությամբ, համ էլ, որ էլ չասեն, թե բյուջեի մասին չեք մտածում»։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
57616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
41015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
19714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
64013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
44310.11.2026, 19:37
